Իրանի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում են անցկացրել գետնի տակից: Այդ մասին հաղորդել Է Tasnim գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի զինված ուժերի մի մասն Է) Պարսից ծոցի շրջանում եւ Հորմուզի նեղուցի արեւմտյան մասում ձեռնամուխ Է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը:
Գործակալության տվյալներով՝ Իրանի զինվորականները վարժանքների երկրորդ օրը, որը մեկնարկել Է հուլիսի 29-ին, կատարել են գետնի տակ տեղակայված արձակման կայանքներից բալիստիկ հրթիռների հաջող արձակում: Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել «Նուր» արբանյակից՝ Իրանի առաջին ռազմական արբանյակից, որը ուղեծիր Է դուրս բերվել ընթացիկ տարվա ապրիլին:
Բացի այդ, նախօրյակին հաղորդվել Էր, որ Իրանը նաեւ կատարելագործել Է գրոհը ամերիկյան ավիակրի դեմ՝ դրա համար գործարկելով նավի մակետը:
Զորավարժությունները մեկնաբանել Է նաեւ ԻՀՊԿ-ի հրամանատար Հոսեյն Սալամին, հայտարարելով, որ Թեհրանի քաղաքականությունը եւ ռազմավարությունը նպատակամիտված Է իր կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանությանը եւ կրում Է պաշտպանիչ բնույթ: Սակայն, հավելել Է նա, մարտավարական չափումը հակառակորդի կողմից ոտնձգությունների դեպքում նախատեսում Է նաեւ հարձակողական գործողություններ, որոնք մշակվել են այդ թվում զորաշարժերի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: