ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեժ նիստ է սպասվում. «Իմ քայլը» վաղը կհանդիպի ՍԴ թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սայաթ-Նովայի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է ունենալու Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներին զգուշացվել է անպայման ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի Ավետիսյանին հարցեր ուղղեն ու ի վերջո հասկանան, թե ում է կառավարությունը ցանկանում «գործուղել» Սահմանդրական դատարան:

Մենք գրել էինք, որ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը «սվիններով» է ընդունել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, ու օրենսդիրներն ամեն ինչ անելու են Ավետիսյանի թեկնածության հարցը օրակարգից հանելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ խմբակցության թեժ նիստ է սպասվում ու այդ նիստին պատրաստվում են «ճնշող» հարցեր ուղղել ՍԴ դատավորի թեկնածուին:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձանժողովի բոլոր անդամները, բացառությամբ Սուրեն Գրիգորյանի, ամեն գնով ցանկանում են հասնել նրան, որ  Վահրամ Ավետիսյանի ընտրությունը տապալվի: Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ Գրիոգրյանը մշտապես համաձայնվում է կառավարության դիրքորոշման հետ, ինչի համար էլ չի հակադարձում նաեւ այս թեկնածուի առաջադրմանը: Բայց, թե ի՞նչ կլինի վաղը, ովքե՞ր, ի՞նչ հարցեր կհնչեցնեն, պարզ կլինի խմբակցության նիստի ժամանակ:

Մանրամասները ՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս