«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրեն հետ կգնա»: Այսօր Սևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:
Իսկ ահա «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց, որ կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի , ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:
Մանրամասները ՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան