Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժ/պ Ոսկեհատ Գրիգորյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի հիմնախնդիրների կարգավորման համար Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում մշակված համապարփակ փաստաթուղթ ունի, որի իրականացման համար ստացել է 5 մլն եվրո դրամաշնորհի աջակցություն:
«Դրամաշնորհի շրջանակներում քննարկվում է 3 ծրագիր, դրանցից մեկը լճի հարակից տարածքներից հոսող կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծման և Գավառ քաղաքում կամ մեկ այլ բնակավայրում գոնե մեկ բաղադրիչ ունենալու նախապայմանով դրված ծրագիրն է: Մյուսը՝ ընդերքօգտագործման թափոններից լքված տեղամասերի ռեկուլտիվացիային միտված միջոցառումն է, երրորդը՝ գետերի հուների մաքրումը կոշտ կենցաղային թափոններից»,- նշեց Գրիգորյանը:
Մանրամասները ՝տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան