ԼՈՒՌ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չպետք է լինեն գործարարներ եւ անգրագետներ,ՀՀԿ-ական որոշ գործարարների մոտ զայրույթ է առաջացրել (նրանց անունները չենք հրապարակում): Իհարկե, նիստի ժամանակ որեւէ մեկը ծպտուն չի հանել, բայց հետո, արդեն պատերի տակ, տարբեր շրջապատներում գործարար պատգամավորներից ոմանք հայտարարել են, որ այդ դեպքում թող իրենցից ո՛չ փող սպասեն, ո՛չ աջակցություն: Այսինքն` մանդատ ստանալու երաշխիքների բացակայության դեպքում ՀՀԿ-ի փողատերերն ասում են, թե նախընտրական շրջանում չեն աշխատի ՀՀԿ-ի համար, ինչից հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, նախագահականից եկել է «չոր» պատասխան, թե «այն էլ ոնց կաշխատեն»` համապատասխան սպառնալիքներով, որ հակառակ դեպքում դժգոհող գործարարների բիզնեսները շատ վատ վիճակում կհայտնվեն:




Լրահոս