Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի
Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել
է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն
շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների
վերաբերյալ:
Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ
ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ
դիմակայմանը: