ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է նախարարի պաշտոնակատարը միջնորդել պատգամավորի համար, և ինչ ստուգումներ են «White Shorja»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման շարունակում է լայնորեն քննադատվել: «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել«White Shorja»-ի ստեղծման մասին։

Եվ պարզվում է, որ դեռեւս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական եւ կենդանական աշխարհի նկատմամբ վնաս եւ ապօրինի շինարարություն։ Սա դեռ ամենը չէ. այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։

Պարզվում է` Պարկի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել). երկու շաբաթ առաջ կազմվել է եւս մեկը՝ նույն խախտումների համար, դրանց ուղղակի ընթացք չի տրվել։

ArmLur.am-ն այսօր փորձել է նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանից պարզել, թե ինչու է միջնորդել պատգամավորի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս