Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակից տղամարդու դիակի հայտնաբման դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերված տղամարդը 80 տարեկան էր, ով Չարենցավան քաղաքի բնակիչ էր եւ դեռ ավելին՝ ոստիկանության կողմից որոնվում էր:
Ի դեպ, ըստ նախնական վարկածի, տղամարդը մտել է Չարենցավանի կանալ լողալու եւ ջրի ուժգնության հետեւանքով հայտնվել է խողովակի մեջ, ինչի արդյունքում էլ մարմնի տարբեր հատվածները մասնատված են եղել:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։ Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ս․ Քոչարյանի հանձարարականով՝ Ոստիկանության Նաիրիի, Չարենցավանի բաժիններում, Ոստիականության Նոր Հաճնի բաժանմունքում ստեղծվեցին օպերատիվ խմբեր, որպեսզի պարզեն դիակի ինքնությունը, իսկ Նոր Հաճնի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ մեկ այլ օպերատիվ խումբ էլ արդեն մեկնել է բնակության հավանական հասցե։
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.