ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սյսպիսով, Էջմիածին համայնքի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով
Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել են նշված համայնքապետարանի, ինչպես նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր արարքների բազմաթիվ դրվագներ, որոնց կապակցությամբ իրավական գնահատական է տրվել 31 պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ տվյալ դրվագներին առնչվող այլ անձանց արարքներին, որոշումներ են կայացվել քրեկան հետապնդում չիրականացնելու մասին, այդ թվում՝ ոչ արդարացնող հիմքերով:
Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Նշված դրվագներով պատճառված վնասից բացի, նախաքննության ընթացքում քննված և իրավական գնահատական տրված դրվագներով վերականգնված վնասներից, 25․999․100 ՀՀ դրամը վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, իսկ չվերականգնված՝ 5․477․031 ՀՀ դրամի չափով, կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում