ԱՔՍԻՈՄԱՏԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը երեկ  պաշտոնապես տեղեկացրել է «Հայռուսգազարդ»-ին, որ սեպտեմբերի  22-ին` ժամը 11:00-ից, Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: Ըստ պաշտոնական տեղեկության` վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-Կրասնի Մոստ 1000 մմ մայրուղային գազատարի  նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար  ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ: Այդ ընթացքում մենք կսպառենք պահեստավորված գազը:Նշենք, որ զարմանալի զուգադիպությամբ Հայաստան մտնող գազի ժամանակավոր դադարեցման մասին ծանուցումները միշտ  լինում են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ոտքը երկրից դուրս է հանում որեւէ արեւմտյան երկրի ուղղությամբ: Պատահականություն է արդյո՞ք:




Լրահոս