Զինծառայողը վիրավորվել է ոտքից․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է ոտքից վիրավորվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը։ Վերջինս հայտնեց, որ զինծառայողը իր համագյուղացի է։

Գյուղապետը նշեց, որ վիրավորի վիճակը լավ է, կյանքին որևէ վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել մոտ 3-4 ժամ առաջ:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկության՝ պայմանագրային զինծառայողը 4 երեխաների հայր է:




Լրահոս