Փուռը կտան. այսօր «Իմ քայլ»-ը «հարցախեղդ» կանի ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա իմքայլականների փակ հանդիպումը ՍԴ դատավորի՝ կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։ Իշխանական պատգամավորներին հրահանգված է՝ որքան հնարավոր է «հարցախեղդ» անել թեկնածուին, որի անվան շուրջ վերջին օրերին քննարկումները չեն դադարում։

Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը առաջիկայում դեմ է քվեարկելու Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությանը։ Իշխանական պատգամավորները գիտակցում են՝ հակառակ դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է իրենց ուսերին։ Փաստացի, «Իմ քայլը» չի փորձելու կրակից շագանակներ հանել ու վտանգել իր հեղինակությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս