Յունիբանկը թարմացրել է UniMobile հավելվածը՝ հեռավար սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ UniMobile-ում ներդրվել են նոր գործառույթներ․ այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն գրանցվել առցանց, կատարել քարտից քարտ փոխանցումներ և մարել այլ բանկերի վարկերը։
Առցանց գրանցումը կարևոր թարմացում է, որը թույլ է տալիս UniMobile-ի նոր օգտատերերին գործարկել հավելվածին՝ առանց բանկ այցելելու։ Բավական է կատարել միայն մի քանի պարզ քայլ․
1 App Store-ից կամ Play Market-ից ներբեռնել հավելվածը,
2․ Լրացնել անձնական տվյալները,
3․ Տեղադրել անձնագրի կամ ID քարտի լուսապատճեն կամ լուսանկարը,
4․ Ավելացնել ինքնանկարը /սելֆի/՝ անձնագիրը կամ ID քարտը ձեռքում:
Բանկը կտեղեկացնի գրանցման ավարտի մասին և օգտատիրոջը հասանելի կլինեն հավելվածի բոլոր գործառույթները։
ArCa համակարգերի բանկերի կողմից տրամադրված քարտերի համալրումը օգտատերերի կոմից ամենասպասված ու պահանջված գործառույթներից մեկն է։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր հաճախ են այլ անհատների փոխանցումներ կատարում կամ օգտվում են տարբեր բանկերի քարտերից։
Մեկ այլ կարևոր թարմացում է ցանկացած բանկի վարկի մարման հնարավորությունը։ Օգտատիրոջն անհրաժեշտ է UniMobile հավելվածում պարզապես լրացնել վարկային կոդը և կատարել վճարումը։
UniMobile հավելվածի հնադպ պահանջարկը գնալով աճում է՝ 2020թ.-ին օգտատերերի քանակը 2019-ի համեմատ աճել է մոտ 40%-ով։ Հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարողանում են բազմազան գործողություններ կատարել, այդ թվում՝
• իրականացնել փոխանցումներ Յունիբանկի հաշիվների միջև ,
• փոխանցումներ կատարել այլ բանկերի հաշիվներին,
• համալրել ավանդային հաշիվներն ու մարել վարկերը,
• կենսաթոշակային հաշվի մնացորդին,
• կատարել միջազգային փոխանցումներ Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգով,
• վճարել տարբեր ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների դիմաց,
• եղեկանալ փոխարժեքների մասին,
• ծանոթանալ բանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների և տերմինալների տեղադրման հասցեներին։
Հավելվածի օգտատերերը մշտական հասանելիություն ունեն վճարումների պատմությանը, ինչը հնարավորություն է տալիս հետևել ու վերահսկել սեփական ծախսերը։ Հաշիվներին և հեռավար ծառայությունների փաթեթին հասանելիությունը շուրջօրյա է։ Իսկ գործողությունների կրկնության հնարավությունը թույլ է տալիս էականորեն խնայել ժամանակը․ հաճախորդը կարող է կատարել կանոնավոր վճարումներ՝ մի քանի ստեղնի օգնությամբ։
Օգտվելով UniMobile-ից՝ կարելի է ընտրել հետևյալ լեզուներից որևէ մեկը․ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հարցերի դեպքում հաճախորդները կարող են դիմել հաճախորդների աջակցության ծառայություն։
Յունիբանկը կատարելագործում ու ընդլայնում է բջջային հավելվածի գործառույթները՝ նախապես մանրամասն ուսումնասիրելով հաճախորդների առաջարկություններն ու ցանկությունները։ Նման մոտեցման շնորհիվ UniMobile-ը յուրաքանչյուր թարմացման ժամանակ դառնում է ավելի հարմարավետ և թույլ է տալիս խնայել ավելի շատ ժամանակ բազմազան ֆինանսական գործողություններ կատարելու ընթացքում։