Վերջին 15 օրում կորոնավիրուսային իրավիճակը բարելավել է: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ 6 օր անընդմեջ դեպքերի թիվը 400-ից քիչ է եղել: Նա նշեց, թե պետք է շարունակել հակամահաճարակային կանոնների պահպանումը, այդ թվում դիմակների պարտադիր կրումը:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմակների պարտադիր կրումն է, որ մյուս ջանքերը դարձնում է արդյունավետ: Նաև կոչ եմ անում հոգեհանգիստների, հուղարկավորությունների ժամանակ լինեն ուշադիր և պահպանեն պարետատան սահմանված նորմերը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում