ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել նախարար. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ազատում է այդ պաշտոնից եւ նրան նշանակում Շրջակա միջավայրի նախարար: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանից՝ համատեղ աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 28-ին ArmLur.am-ը գրել էր, որ առաջիկայում Շրջակա միջավայրի նախարար կնշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելին, մեզ հայտնի է դարձել, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայատարարել, որ չի բացառվում՝ իրեն մինչեւ երկուշաբթի նշանակեն նախարար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս