Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայք էջում հրապարակվել է Դատական իշխանության 2020 թվականի հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի կողմից բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ տեղեկությունները հետևյալ թեկնածուների մասով․ 1)Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, 2)Հակոբյան Գոռ Գագիկի, 3)Միքայելյան Ստեփան Կարոյի: Սակայն Հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։
Ուստի, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին տեղեկացնում է երրորդ թեկնածուի՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։