Armlur.am-ի տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանն իր շրջապատում հայտարարել է, թե դեմ է, որպեսզի Սահմանդրական դատարանի դատավոր ընտրվի Վահրամ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայրենի կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահրամ Ավետիսյանին, որի հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն է հասունացել: Ու ըստ մեր տեղեկությունների, դժգոհողներից է նաեւ Վահե Գրիգորյանը, որի կարծիքով Վահրամ Ավետիսյանը չունի այն պրոֆեսիոնալիզը, որով պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր:
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Վահե Գրիգորյանը ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ավետիսյանը խորհրդարանում չկարողանա այնքան ձայն հավաքի, որով կկարողանա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահե Գրիգորյանը իմքայլական պատգամավորների հետ է այդ հարցի հետ կապված ներքին քննարկումներ ունեցել ու հայտարարել, որ Վահրամ Ավետիյսանը այն անձը չէ, որ պետք է ՍԴ դատավոր «դառնա»: Armlur.am լրատվականը փորձել է տեղեկությունը ճշտել Վահե Գրիգորյանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Գ.