Կասյան–Կոմիտաս խաչմերուկի շուկայում գյուղատնտեսական ապրանք վաճառողներին նոր տարածք է տրամադրվել Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանը որոշել է փակել Կասյան–Կոմիտաս խաչմերուկում երկար տարիներ հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական շուկան։
Այսօր վաղ առավոտից նրանք հավաքվել էին Էկոնոմիկայի նախարարության առջև, որտեղից անուհետև շարժվել են դեպի կառավարության շենք։ ArmLur.am-ն առաջարկված նոր տարածքի շուրջ զրուցեց է կառավարության դիմաց հավաքվածներից մեկի հետ: «Ոչ ոք չի գա, գնացել ենք, ծանոթացել ենք տարածքին: Բոլոր շուկաներին էլ ծանոթ ենք, ընդհանրապես հարմար չէ: Չի կարելի այդպես կազմակերպել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան