ArmLur.am-ի տեղեկություններով, Դատավորների ընդհանուր ժողովի վաղվա նիստի ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն առաջարկելու է իր թեկնածությունը Սահմանադրական դատավորի թեկնածուի պաշտոնում: Նկատենք սակայն, որ մեր տեղեկություններով, Խունդկարյանի ցանկությունը ոչ միանշանակ է ընդունվել դատական համակարգի ներկայացուցիչների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի սկզբանե դատական համակարգի թեկնածուն Լիաննա Հակոբյանն էր, սակայն վերջինս հայտարարել էր, թե այլեւս չի ցանկանում թեկնածու լինել, եւ դատական համակարգում խառնվել էին իրար, քանի որ չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել, որպեսզի համաձայնի:
Հիշեցնենք, որ այժմ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, եւ սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրությունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.