Վաղը՝ հուլիսի 31-ին, ժամը 9։30 Ժիրայր Սէֆիլյանը մի անհեթեթ և վտանգավոր միտումներ ցույց տվող քրեական գործով հրավիրված է հարցաքննության որպես վկա։ Այս մասին հայտնում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունից:
Հարցաքննությունը տեղի կունենա Ոստիկանության կենտրոնական բաժնի շենքում։
Հարցաքննության ավարտին Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը Ոստիկանության կենտրոնական բաժնի շենքի դիմաց հանդես կգա հայտարարությամբ: