Ինչ հեռանկարով է Խունդկարյանը գնում ՍԴ. նա նոր պաշտոն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amհայտնել էր, որ վաղը Դատավորների ընդհանուր ժողովում քննարկվելու է նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը եւ մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկման ժամանակ առաջարկելու է իր թեկնածությունն այդ պաշտոնի համար: Գրել էինք նաեւ, որ մինչեւ այժմ բազմաթիվ մարդկանց անուններ էին շրջանառվում, օրինակ  Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյան:

Նկատենք, որ Խունդկարյանի այս ցանկությունը ոչ միանշանակ է ընդունցել դատական համակարգի ներկայացուցիչների կողմից, նաեւ շատերը զարմացել են, թե ինչու է Խունդկարյանը, լինելով Վճռաբեկ դատարանի նախագահ, որոշել առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նկատենք, սակայն, որ վարչապետի հրամանով դեռևս փետրվարին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակիցները քննարկում են նաեւ դատական իշխանությանն առնչվող հարցեր եւ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է եղել միավորել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները: Եվ չնայած քննարկումների արդյունքում տարբեր կարծիքներ են եղել, սակայն չի բացառվում, որ դատարանները միավորվեն՝ ստեղծելով Գերագույն դատարան: Եվ չի բացառվում, որ Խունդկարյանը հետագայում դառնա Գերագույն դատարանի նախագահ:

Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հաջորդ տարի է պատրաստ լինելու՝ դրվելով հանրաքվեի:




Լրահոս