Մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորներին զգուշացվել է անպայման ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի Ավետիսյանին հարցեր ուղղեն ու ի վերջո հասկանան, թե ում է կառավարությունը ցանկանում «գործուղել» Սահմանդրական դատարան:

Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է ՀՀ Կառավարությունը:




Լրահոս