ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ում արտահոսք է սպասվում. ովքեր կլքեն կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության շուրջ կատարվող իրադարձությունները չեն դադարում քննարկվել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առաջիկա ամիսների ընթացքում խմբակցության տարբեր պատգամավորներ լքելու են կուսակցությունը:

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունը լքելու օրվանից ի վեր ԲՀԿ-ականներից ոչ ոք չի կարողացել կապ հաստատել Բագրատյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու վերջինս նման քայլի դիմեց, ինչու հեռացավ ԲՀԿ շարքերից:

Ըստ մեր տեղեկությունների, Բագրատյանը «կտրել» է կապը իր խմբակցության անդամներից ու «անհետացել»: Մինչեւ այսօր ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու է վերջինս որոշել նման ձեւով՝ առանց որեւէ մեկին տեղյակ պահելու դիմել ԱԺ նախագահին՝ ընդդիմադիր խմբակցությունը լքելու համար: Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունը լքելու են Միքայել Մելքումյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Գրիգորյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գեւորգ Պետրոսյանը:

Armlur.am-ը փորձել է պատգամավորներից պարզել տեղեկությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինքը որեւէ այլ բան չի ցանկանում մեկնաբանել: Վարդան Ղուկասյանը, տեղեկանալով, որ իր հետ լրագրող է խոսում անջատեց հեռախոսը: Իսկ մյուս պատգամավորների հետ մեզ չհաջողվեց զրուցել: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպում է ունեցել ԲՀԿ-ականների հետ ու հորդորել է այս պահին որեւէ հայտարարություն չանել, մեկնել արձակուրդ, մինչեւ խորհրդարանը կսկսի իր աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս