ՖՈՏՈ. Մեծ խնդրի առաջ չեմ կանագնել. Լուիզա Ներսիսյանը՝ ամառային հանգստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:

Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ:

«Ըստ օրենքի եւ աշխարհում տիրող իրավիճակից ելնելով, քանի որ արդեն մեկուսացումը կա, արդեն ինքնամեկուսանալու պահանջը չի լինում, այլ հակառակը քեզ ռեալիզացնելու, մի քիչ ավելի ակտիվ լինելու պահանջն է ավելի առաջ եկել, այդ իսկ պատճառով մեծ խնդրի առաջ չեմ կանագնել»,-նշում է դերասանուհին:

Լուիզա Ներսիսյանն հանգստի մեջ նախապատվությունը տալիս է  ոչ թե վայրին, այլ էներգետիկ մթնոլորտին :

Ես ավելի շատ հանգստի մեջ սիրում եմ մթնոլորտի մեջ էներգետիկան, քան կոնկրետ վայրը, որովհետեւ յուրաքանչյուր վայրում դու կարող ես գտնել այդ հանգտությունը, ստանալ այդ հաճույքը՝ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում։ Ավելի կարեւոր է, թե ում հետ ես անցկացնելու հանգիստդ: Ես ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ եւ սիրում եմ ծովը, արեւը»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյանը




Լրահոս