Ինչ իրավիճակ է «Իմ քայլ»-ի նիստում. բոլոր պատգամավորները հարցեր ունեն ՍԴ դատավորի թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի  տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլ»-ի եւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հանդիպումը դեռ 1-1.5 ժամ էլ կտեւի: Մեր տեղեկություններով նիստին ներկա գրեթե բոլոր պատգամավորները հերթագրվել են հարցեր տալու համար: Մենք տեղեկացանք, որ ներսում մթնոլորտն այնքան էլ լարված չէ, իսկ պատգամավորներն էլ փորձում են թեկնածու Վահրամ Ավետիսյանից տեղեկություն ստանալ՝ հասկանալու համար, թե որքանով է նա պատրաստ ՍԴ-ում ստանձնել դատավորի պաշտոնը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ առաջինը նիստից դուրս եկավ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, միայն նշեց, թե ներսում քննարկումներ են:

Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ իմքայլական պատգամավորներին զգուշացվել է անպայման ներկա գտնվել հանդիպմանը, որպեսզի Ավետիսյանին հարցեր ուղղեն ու ի վերջո հասկանան, թե ում է կառավարությունը ցանկանում «գործուղել» Սահմանդրական դատարան:




Լրահոս