ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է 600 հազար եվրո արժողությամբ տեխնիկան անգործության մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ տարածքները ջրածածկվում են, ինչի հետևանքով ջրի տակ են մնում անտառածածկ հատվածներ` հսկայական ծառեր, թփեր, արմատներ: Բնապահպանների պնդմամբ՝ եթե Սեւանի մակարդակը շարունակի բարձրանալ, իսկ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներն իրականացվեն նույն տեմպերով, ինչ հիմա, ապա լիճն անխուսափելիորեն կճահճանա: Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար:

Եւ հենց այս նպատակով, դեռեւս 2010 թվականին բնապահպանության, ներկայիս շրջակա միջավայրի նախարարությունը ֆիննական ընկերությունից ձեռք բերեց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Տեղեկացնենք, որ դրա միջոցով արմատախիլ են արվում ծառերն ու թփուտները, մաքրվում տիղմն ու եղեգները, կատարվում ափամերձ հարդարման ու բարեկարգման աշխատանքներ: Սակայն ArmLur.am-ը պարզեց, որ թանկարժեք էքսկավատորն այս տարի չի աշխատել:

Մեզ մնում է հուսալ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն արագ կլուծի էքսկավատորի տեխսպասարկման հարցը: Չէ որ Սեւանա լիճն ափեր ունի, որոնք շարունակում են մամռակալել ու ճահճանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս