ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոռուպցիոն ռիսկե՞ր ձկնագողության դեմ պայքարում. ովքե՞ր կվերահսկեն տեսուչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա համար Սեւանա լճում սիգի որսի համար թույլատրելի չափը սահմանել է 200 տոննա: Յուրաքանչյուր 1 կգ սիգի համար ձկնորսները կվճարեն 65 դրամ բնօգտագործման վճար: Որսի վերահսկողության համար ձկնորսները լիճ կկարողանան մուտք գործել միայն լճի ափերին տեղադրվող 17 անցակետերից:

Նրանք կգրանցվեն, կստուգվեն նրանց լողամիջոցների ու ձկնորսական պարագաների՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը, իսկ լճից դուրս գալուց հետո՝ որսված ձկան տեսակներն ու ընդհանուր քաշը: ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վահե Ջիլավյանի խոսքով, օրինական որսի կազմակերպման համար արդեն իսկ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու համար 150 դիմում են ստացել։ Առաջիկա 10 օրվա ընթացքում կկնքվեն պայմանագրերը ։

Սակայն ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը կասկածում է, ապա՝ նկատում, որ որսագողության դեմ պայքարելու համար բավականին լուրջ միջոցներ են պետք:  Իսկ գլխավոր հարցը, թե ով է վերահսկելու տեսուչներին, դեռ մնում է անպատասխան: Չէ՞ որ հնարավոր է, որ որսահսկիչը ձկնորսի հետ հանցավոր համաձայնության գա եւ թաքցնի որսի իրական չափն ու քանակը: Հուսանք՝ տեսուչները թույլ չեն տա ձկնորսներին գերորս իրականացնել՝ վտանգելով արդեն եղած ձկնային պաշարները, ինչպես եղավ վերջին տարիներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս