ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՐԵԼ Է ՏՈՒՆԱզգային արխիվում պահվող  Անկախության  հռչակագիրը բնօրինակ չէ, այն Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ  եւ կնիքով պատճենն է: Այս մասին տեղեկացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` նշելով, որ այն այսօր բնօրինակի արժեք ունի. «Ասում են, որ Տեր-Պետրոսյանը երեք նմուշ է ստորագրել, որից մեկը նրա մոտ է, երկրորդը` Արամ Մանուկյանի, սակայն այն գողացել են այլ իրերի հետ, երրորդ օրինակը կարող է գտնվել Բաբկեն Արարքցյանի մոտ»,-ասել է Ամատունի Վիրաբյանը:ԿՆԻՔ ՊԵՏՔ ՉԷ  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկվա նիստում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները շարունակում են կնիքներ օգտագործել` չնայած,  որ բոլոր օրենքներից ու նորմատիվային ակտերից այդ պահանջը հանված է: «Այստեղ անհրաժեշտ է նաեւ Կենտրոնական բանկի օժանդակությունը, որովհետեւ առեւտրային բանկերը նույնպես այդ պրակտիկան շարունակում են»,-նկատել է վարչապետը:ԱՐՏԱՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերի եւ (կամ) գնային առաջարկների գնահատող հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը` սահմանելով, որ նշված ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի:ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ Ադրբեջանը ՄԱԳԱՏԵ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման ուղղությամբ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը: Նա գլխավորում է սեպտեմբերի 19-23-ին Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր խորհրդաժողովի 55-րդ նստաշրջանին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը:ՍԵՎԱՆԸ ԿԿՈՐՑՆԵՆՔ«Ես հայտարարում եմ, որ մենք այլեւս չունենք «Սեւանա լիճ» անվանմամբ քաղցրահամ ջրի պաշար»,-նման հայտարարություն է արել Գագիկ Սուխուդյանը, ով 1981-1992թթ. զբաղեցրել է «Սեւան» ազգային պարկի տնօրենի պաշտոնը: Նրա խոսքերով` նույնիսկ 70-ականների վերջերին, երբ Սեւանի ճահճացման գործընթացը ձեռք բերեց սպառնալի բնույթ, լճի աղտոտվածություն չէր արձանագրվել: Ըստ Սուխուդյանի` լճի համար հիմնական վտանգ են ներկայացնում ջրի բաղադրության փոփոխությունը, ձկան անհետացումը, լճի աղտոտումն աղբով, կոյուղաջրերով, արտադրական թափոններով «GeoProMining Gold», «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունների անօրինական գործունեությունը:ՎՃԱՐՈՎԻ ԾԱՆՐՈՑՆԵՐՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի գնահատմամբ` արտերկրից ծանրոցներ ստացող քաղաքացիների եւ մաքսայինի աշխատակիցների հաճախակի վեճերի պատճառը քաղաքացիների անիրազեկությունն է: ՀՀ մաքսային օրենսգրքով ֆիզիկական անձանց համար սահմանված են արտոնություններ: Նրանք տարվա ընթացքում երկու անգամ կարող են առանց վճարի ստանալ ծանրոց, եթե այն չի գերազանցում 20կգ-ը, իսկ արժեքը չի անցնում 150.000 դրամից: «Եթե ծանրոցի քաշը պահանջվող կիլոգրամից մի փոքր է ավել, ապա նմանատիպ վեճերը լուծում ենք քաղաքացու օգտին»,-վստահեցրել է մաքսային հսկողության վարչության պետը:ՍԹԻՎԻ ՈՒԱՆԴԵՐՆ ԷԼՍթիվի Ուանդերը կմասնակցի Լոս Անջելեսում նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է  Հայաստանի ժողովրդական արտիստուհի  Ֆլորա Մարտիրոսյանը:ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԷՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 10 հազար դոլար է նվիրաբերել գրող, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանի բուժման համար`  այդպիսով ամբողջացնելով անհրաժեշտ 50 հազար դոլարը: Այդ մասին հայտնել են դրամահավաքի կազմակերպիչները:




Լրահոս