Հայաստանում հուլիսի 1-ից սկսած, ինչ մեկնարկել է զորակոչը, կորոնավիրուս է ախտորոշվել 30 զորակոչիկի մոտ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ արդեն ապաքինվել է 13 զորակոչիկ։ Հիվանդ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, իսկ ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Զորակոչինկները թեստավորվել են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով։
Հավելենք, որ զորակոչը մեկնարկել է մայիս ամսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնում հուլիս-օգոստոս ամիսներին։