Հուլիսի 30-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գրիգոր» եկեղեցիների մոտակայքում քաղաքացիներ են մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները նշված վայրի հարակից տարածքում գտել են Լյովա Մ․-ին (ծնված 1947 թ.), Էմմա Ա․-ին (ծնված 1949 թ.), Դավիթ Դ․-ին (ծնված 1968 թ.), Հասմիկ Մ․-ին (ծնված 1975 թ.) և ուղեկցել իրենց պատկանող ավտոմեքենայի մոտ: