Քիչ առաջ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն հրդեհ է բռնկվել ՀՀ կառավարության շենքում։ Մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:
Դեպքից մանրամասներ ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Ով հայտնեց, որ հրդեհը չի եղել կառավարության շենքի ներսում, այլ վառվել են դրսի լուսավորության լարերը։ նախարարը նշել է, որ փոքրիկ հրդեհը արդեն հանգցվել է։