Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում։ Այդ մասին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը։
«Վկայությունները խոսում են այն մասին, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի բռնկումներն արդյունք են նրա, որ երիտասարդները հյուսիսային կիսագնդում թուլացրել են իրենց զգոնությունն ամառային սեզոնին»,- ասել է նա։
ԱՀԿ գլխավոր տնօրենը կրկին ընդգծել է, որ երիտասարդները և երեխաները ենթակա են կորոնավիրուսով վարակման, դրա համար էլ նրանք նույնպես պետք է դրսևորեն զգոնություն պանդեմիայի ընթացքում՝ կրելով դիմակ և պահպանելով սոցիալական հեռավորություն։
Գիշերային ակումբներ և մարդկանցով լի տարածքներ այցելությունն առանց անվտանգության կանոնների պահպանման նպաստում են կորոնավիրուսի տարածմանը. ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքն է հաստատել ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Մարիա Վան Կերկհովը։