ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր եկել է ԱԱԾ՝ բացատրություններ տալու:
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում էլ Վանեցյանն այսօր հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:
Ըստ ԱԱԾ մեր աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: