Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ ներկայացրել է նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: Հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև նորանշանակ մարզպետը:
«Վստահեցնում եմ, որ իմ ամբողջ ներուժը ներդնելու եմ ավելի երաշխավորված ու հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում: Այսօր ընթանում են խորքային բարեփոխումներ, ինչը ազդում է նաև մեր հանրապետությունում կյանքի որակի վրա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանոյթում