Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված առցանց քննարկումը «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
Քննարկման մասնակիցները կներկայացնեն արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, կառաջարկեն իրենց մոտեցումները: Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:
Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: