Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 31-ին, ժամը 03։13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով, իսկ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։