![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/96E060BB-663D-4C05-B31C-DEFD2C2DD2AF_w1200_r1.jpg)
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորները պետք է Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների ընտրություն կատարեն: ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ որոշում է կայացվել Դատավորների ընդհանուր ժողովն անցկացնել դռնփակ ռեժիմով: Մեր տեղեկությունով այժմ ներսում ելույթների ժամ է: