ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ն ցանկանում է ամեն գնով Բագրատյանից հետ «ստանալ» մանդատը. նրա հայտարարությունն աժիոտաժ է առաջացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ԲՀԿ խմբակցությունում կրքերը չեն հանդարտվում: Հուլիսի 23-ից «անհետացած» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ի վերջո այսօր հայտնվել է ու հայտարարություն տարածել, թե ԲՀԿ-ից դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իր քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել է իր անհամաձայնությունն ու առարկությունները:

Այնուհետեւ Բագրատյանն անդրադարձել է իր մանդատը վայր դնելու պահանջին ու նշել, թե ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Այս հայտարարությունից հետո Armlur.am-ի տեղեկությունների համաձայան ՝ իսկական աժիոտաժ է սկսվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների շրջանում, քանի որ շատերի կարծիքով Բագրատյանը «արդար» չի վարվում իր թիմակիցների հետ ու վերջինս պարտավոր էր մանդատը վայր դնել ու հեռանալ խորհրդարանից: Բագրատյանի հայտարարությունից հետո չուշացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որը նշեց. «Այո՛ ես համարում եմ,որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր է վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։ Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ»:

Ըստ մեր տեղեկոությունների, ԲՀԿ-ն ցանկանում է ամեն գնով Բագրատյանից հետ «ստանալ» իր մանդատը: Բայց թե դա կհաջողվի իրականցնել ԲՀԿ վերնախավի կողմից դժվար է ասելը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս