Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացվում են ուժեղացված ստուգայցեր:
Վերջին օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում , համաձայն որի Ստեփանակերտի 18 տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը արգելվել է 24 ժամով:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով:
Ավելի վաղ հրապարկված որոշմամբ էլ 24 ժամով արգելվել է Շուշի քաղաքի 3 տնտեսվարողի գործունեությունը: