Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար։
Հիփոթեքային կենտրոնն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր
միտում է հիփոթեքային շուկայում՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ,
հյուրասիրություն և հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ
միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերների
կողմից՝ կառուցապատողներից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և
տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է
ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները։

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր, հարմարավետ և ժամանակակից Հիփոթեքային կենտրոնում Դուք կարող եք ոչ միայն ընտրել
բնակարան կառուցապատողներից և տեղում ձևակերպել հիփոթեքային վարկ, այլ նաև ստանալ կառուցապատման և
վերանորոգման վարկեր, խորհրդակցել դիզայների և ապահովագրական գործակալի հետ, ինչպես նաև ձևակերպել
սպառողական և ապառիկ վարկեր՝ կահույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով` գործընկերների կողմից առաջարկված
հատուկ պայմաններով։

Հիփոթեքային կենտրոնը Բանկի 73-րդ մասնաճյուղն է, որը գտնվում է Երևան քաղաքի փոքր կենտրոնում՝ Վերին
Անտառային 135, տ․40 հասցեում։ Հաշվի առնելով մասնաճյուղի առանձնահատկությունները՝ Հիփոթեքային կենտրոնի
աշխատանքային ժամերն են. աշխատանքային օրերին՝ 9։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ 11։00-ից մինչև 18։00-ն:
Մասնաճյուղում առկա է նաև 24/7 ինքնասպասարկման գոտի՝ հագեցած բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը
հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել բոլոր բանկային ծառայություններից և չսահմանափակվել
աշխատանքային ժամերով։

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են հիփոթեքային վարկավորման մի շարք հիմնական պրոդուկտներ և ծրագրեր՝ սկսած
3% կանխավճարից, առավելագույնը 140 մլն․ ՀՀ դրամ գումարով և մինչև 30 տարի մարման ժամկետով՝ բնակարանի
ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով, ինչպես նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
ծրագրի շրջանակներում:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`
https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`
87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս