Էդմոն Մարուքյանը՝ Ռուսաստանի հետ սահմանների բացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

«Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ մեկը մյուսին չի կարողանում միանալ՝ սահմանների փակ լինելու պատճառով:

Դրան է գումարվում նաև հազարավոր արտագնա աշխատանքի գնացող մեր հայրենակիցների խնդիրը:

Պարետատունը պետք է ամեն բան անի՝ սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»,- գրել է Մարուքյանը:




Լրահոս