ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ են ընդդիմադիր խմբակցությունները հանդիպելու ՍԴ դատավորի թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում ունեցան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: ArmLur.am լրատվականը փորձել է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններից պարզել, թե արդյոք իրենք պատրաստվում են հանդիպում ունենալ Սահմանդրական դատարանի դատավորի թեկնածուին:

Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյանին։ Թեկնածուն վստահեցրել էր, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում առավելագուն չափով ապահովելու է Բարձր դատարանի դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը։ Ասաց նաև, որ ՍԴ դատավոր լինելու դեպքում պատրաստվում է նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքայնից փորձեցինք պարզել, արդյոք իրենց խմբակցությունը հանդիպում նախատեսում է ունենալ Վահրամ Ավետիսյանի հետ, թե ոչ: Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Մեզ չեն դիմել: Ոչինչ չենք քննարկել արձակուրդ է: Խմբակցության նիստեր չենք արել: Բոլորը մարզերում են»: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մեզ փոխանցեց, որ իրենց խմբակցությունը հանդիպման վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս