31 հուլիսի 2020 թ., Երևան. Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. աշնանային շրջանի
ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։
Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման
հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների
ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում
ներկայացված 30-ից ավել երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf,
AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափները։
Հայաստանում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը,
Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին, ժամը 20։00-ին
կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում
https://www.facebook.com/events/647572246103360/ Կարեն Գյուլբուդաղյանի հետ։ Հանդիպման նպատակն
է օգնել ստարտափներին առավել արդյունավետ կերպով մասնակցելու ընտրական փուլին։
Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Կարեն Գյուլբուդաղյանի խորհուրդները
Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև
մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/m9nuicWvhAHeoAXTA:
Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ.
Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck):
Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։
Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին:
Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին:
Կարեն Գյուլբուդաղյանը հանդիսանում է Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրը, UC
Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող
հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն,
Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի
և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր
երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական
ստարտափների համար:
Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում,
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում (ԵՊՀ կից): Նա
համաշխարհային մի շարք միջոցառումների ժամանակ ելույթ է ունենցել որպես հրավիրյալ խոսնակ:
SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-
ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջազգային մակարդակով թոփ 3-ից
մեկն է: Աքսելերատորը ընտրված միջազգային ստարտափներին առաջարկում է անփոխարինելի փորձ, լավագույն գիտահետազոտական համալսարանի և գործարար համայնքի հսկայական ռեսուրսները, ներառյալ 300
խորհրդատու, SkyDeck Fund-ից 105.000 ԱՄՆ դոլարի ներդրում, 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք
անվճար և զեղչված ծառայություններ, լաբորատորիաներ, ասպիրանտներ, ուսանողներ և պրակտիկանտներ,
ավելի քան 500.000 UC Berkeley շրջանավարտներ և 800+ ներդրողներ դեմո օրվա ընթացքում:
Strategic Value Ventures, LLC (SVV) Սան Ֆրանցիսկոյում հիմնված մասնագիտացված խորհրդատվական
ընկերություն է, որն առաջարկում է փորձաքննություն հետևյալ կազմակերպությունների համար.
Համաշխարհային ստարտափներին՝ օգնելով կառուցել ռազմավարություն, ստեղծել հնարավորություններ
և դարձնելով նրանց գլոբալ խաղացողներ:
Էկոհամակարգի գործընկերներին՝ մշակելով միջազգային ռազմավարական դաշինքներ (օր՝ պետական-
մասնավոր համագործակցություն):
Նշենք, որ SVV-ն իր ստեղծման օրվանից հանդիսացել է UC Berkeley SkyDeck-ի համաշխարհային
ռազմավարական գործընկերը:
Առցանց Հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ
Ակադեմիան, Beeline Ստարտափ Ինկուբատորը, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA),
Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների Ինկուբատոր
Հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս Հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և
Պրոդուկտների Նորարարության Կենտրոնը (EPIC):