ՍԴ անդամ է առաջադրվել երկու դատավոր. ինչ է կատարվում դատավորների ժողովում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորները պետք է Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների ընտրություն կատարեն: ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ:

Որոշում է կայացվել  Դատավորների ընդհանուր ժողովն անցկացնել դռնփակ ռեժիմով

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ է առաջադրվել երկու դատավոր՝ Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատավոր Արման Կյուրեղյանը և Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 30 րոպեից կսկսվի նրանց ընտրությունը:

 

 




Լրահոս