
Հայաստանի Կոտայքի մարզում գտնվող գերթանկարժեք հյուրանոցի ճակատագիրը կարծես թե ուրվագծվում է: Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հյուրանոցը աճուրդի հանելու վերաբերյալ որոշման նախագիծ է ուղարկվել ՀՀ կառավորություն: Ինչից հետո հայտնի կդառնա նաեւ աճուրդի օրը: Տեղեկացնենք, որ հինգ աստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու պետությանը որպես նվեր բաժին հասած գերթանկարժեք հյուրանոցի հետ:
«Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա աճուրդը: Նկատի ունեմ աճուրդը չկայանալու դեպքում նոր կարող է փոխվի մոտեցումը»,- նկատեց Բաբայանը:
Զրույցի ավարտին Նարեկ Բաբայանը փոխանցեց նաեւ, որ այս պահին հյուրանոցը պահպանվում է ՀՀ ոստիկանության կողմից: Հուսանք՝ ենթադրյալ գնորդների վրա չի ազդի կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վիճակը: Իսկ եթե գնորդ չլինի, ապա հյուրանոցի գինը կնվազի:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան