ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում հոլիվուդյան պրոդյուսերին. նոր զարգացումներ Վերաքննիչ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունվարի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիոսյանին ազատազրկման դատապարտեց 5 տարի 7 ամիս ժամկետով: Նշենք, որ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերից գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի քրեակատարողական հիմնարկում եւ Հայաստան տեղափոխվեց 2018 թվականի սեպտեմբերին:

Հեղափոխությունից ամիսներ անց նա տեղափոխվեց Հայաստան եւ այժմ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Իսկ հիմա անդրադառնանք ամենակարեւոր հարցին. ինչո՞ւ է հայտնի պրոդյուսերը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր՝ ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր։ Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ, թե ինչ իրավիճակ ունենք ՀՀ վերաքննիչ դատարանում այս քրեական գործով:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս