
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր պետք է ընտրեր ԲԴԽ անդամի թեկնածու երեք հոգուց. նրանք էին Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը եւ Սուրեն Անտոնյանը: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով այսօրվա ժողովին թեկնածուներից Գոռ Հակոբյանն ու Սուրեն Անտոնյանը չեն ներկայացել: Բանն այն է, որ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է, իսկ Անտոնյանն էլ նոր է դուրս եկել մեկուսացումից, քանի որ վարակված է եղել կորոնավիրուսով:
Եվ ահա, այս իրավիճակում երրորդ թեկնածու Ստեփան Միքայելյանը որոշել է ելույթ չունենալ՝ հայտարարելով, որ իր գործընկերները այստեղ չեն, անարդար կլինի խոսքով հանդես գալ: Այսպիսով, դատավորները իրենց ընտրությունը կկատարեն առանց նրանց լսելու: