Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։

Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։




Լրահոս