Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսված հնգօրյա ժամկետում կքննի եւ կորոշի՝ արդյոք վարույթ կհարուցվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ կապված այն տեղեկությունների հետ, թե Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja» տարածքը պատկանում է պատգամավորին, պարզապես փաստաթղթերով այն պատկանում է Արտյոմ Մելքումյանի, որն էլ սակայն ժամանակին աշխատել է հենց Սարգսյանին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
ArmLur.am-ն այսօր 5 փաստ էր ներկայացրել, որոնք ապացուցում են, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն այս կամ այն կերպ կապ ունի հիշյալ տարածքի հետ: