ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հարց է տվել դատավորը Երվանդ Խունդկարյանին. մանրամասներ դռնփակ ժողովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, եւ չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:

Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը եւ գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել եւ ինչ են խոստացել: Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում: Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն իսկապես անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, եւ դատավոր Նախշքարյանի հարցը եւս այդ պատճառով է տրվել»:

Հավելենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին՝ 145 ձայնով: Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Կառավարությունն ավելի վաղ ներկայացրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ ՍԴ դատավորի մյուս թեկնածուին էլ նախագահը պետք է առաջադրի։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս